ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ռուսաստանը ճնշում է Բելառուսին` միավորման համար

Ռուսաստանը ճնշում է Բելառուսին` միավորման համար
28.12.2018 | 10:17

Ռուսաստանն ուզում է ակտիվացնել Բելառուսի հետ միավորման գործընթացը, որ մեռյալ կետում է մնացել 1999-ին Միութենական պայմանագրի ստորագրումից: Երկու նախագահները հանդիպել են դեկտեմբերի 25-ին` գրում է La Croix-ում Օլիվիե Թալեսը: Պաշտոնապես այս երկրները արդեն ձևավորել են միութենական պետության անդրազգային խումբ` միութենական պայմանագրի համաձայն: Փաստացի` Ռուսաստանն ու Բելառուսը երկու պետությունների քաղաքական միավորման այլ քայլ չեն արել` «հիմնված պետական ինքնաիշխանության փոխադարձ հարգանքի նկատմամբ»: Նրանց մերձեցումը այսօր կատարվում է ԵԱՏՄ-ի շրջանակներում` Վլադիմիր Պուտինի նախաձեռնած ազատ առևտրի գոտու, որի անդամ են նաև Հայաստանն ու Ղազախստանը, նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում:

Բելառուսն այնքան է մտահոգ իր ազգային ինքնիշխանության պաշտպանությամբ, որ հրաժարվեց իր տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայումից, բայց խիստ կախման մեջ է հարևանի շուկայից, ուր արտահանում է իր գյուղմթերքները: Խորհրդային նախկին հանրապետությունը նաև օգտվում է ռուսական սուբսիդիայից, որ կենսականորեն կարևոր է իր ոչ կայուն տնտեսության համար` Ռուսաստանից գնում է հում նավթ, վերամշակում է ու վաճառում Եվրոպային` եկամուտ ստանալով: «Այդ պայմանագիրն ամեն տարի վերակնքվում է, որ պարբերաբար հանգեցնում է լարման,-հիշեցնում է Յուլիա Շուկանը` Փարիզի Նանտեր համալսարանի սոցիոլոգը:-Բայց այդ պայմանագրերի շրջանակներում Ռուսաստանն առաջին անգամ փորձում է վերածնել միավորման նախագիծը»: ՌԴ առաջին փոխվարչապետ ու ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը դեկտեմբերի13-ին հայտարարեց, որ չի բանակցի գազի գնի վերաբերյալ ու առաջարկեց Բելառուսին քննարկել տնտեսական համագործակցությունը «համալիր` 1999-ի միութենական պայմանագրի համատեղ որոշումների կատարման հունի մեջ»` երկու երկրների ինտեգրման համար: Հաջորդ օրը Բելառուսի անփոփոխ ու ավտորիտար նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական լրատվամիջոցներին հրավիրեց մամլո ասուլիսի Մինսկ և ելույթ ունեցավ ընդդեմ ռուսական իշխանությունների «շանտաժի» ու «խորամանկությունների»: Ոչ այնքան դիվանագիտական արտահայտություններով նա ձևականորեն ինքն իրեն հռետորական հարց տվեց. «Ես հասկանում եմ այդ ակնարկները` նավթը ստացեք, բայց կործանեք երկիրը ու մտեք Ռուսաստանի կազմ: Ես միշտ հարց եմ տալիս` ինչի՞ համար են այդպես անում: Մտածե՞լ եք հետևանքների մասին: Ինչպե՞ս դրան կվերաբերվեն մեր երկրում ու միջազգային հանրության մեջ: Զոռով-շառով երկիրը մտցնում են ուրիշ երկրի կազմ»:
Օլիվիե Թալես, La Croix


Հ.Գ. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չի հաջողվել Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 25-ի հանդիպմանը հասնել 2019-ին կապույտ վառելիքի մատակարարումների արժեքի վերանայմանը` գրում է dw.com-ը՝ ՌԴ առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովին հղումով: Դեկտեմբերի 25-ի հանդիպումից առաջ Լուկաշենկոն հայտարարել էր, որ գազի գնի շուրջ բանակցությունները նախատեսվում է ավարտել մինչ 2019-ը: Թե կոնկրետ երբ տեղի կունենա հաջորդ հանդիպումը՝ հայտնի չէ: Լուկաշենկոյի մամուլի խոսնակ Նատալյա Էյսմոնտի խոսքով՝ պետք է լրացուցիչ համաձայնեցնել՝ հաշվի առնելով երկու երկրների նախագահների ժամանակացույցը: Հոկտեմբերին ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ Ռուսաստանը 2018-ի նոյեմբերից մինչև 2019-ի ավարտը Բելառուս չի մատակարարի բենզին, դիզելային վառելիք և մազութ: Նա դա բացատրել էր ավելի վաղ ստորագրած համապատասխան փաստաթղթի պայմաններով, որը սահմանում է նավթամթերքի մատակարարման ծավալները:
Ռուսաստանի և Բելառուսի նախագահների՝ կարճատև ընդմիջումներով և ձևաչափերի փոփոխությամբ Կրեմլում անցկացված հանդիպումը տևել է մոտ 4 ժամ:
Դիտորդների կարծիքով՝ բանակցությունների առավել սուր թեմաներից է եղել Մինսկի եկամուտների կորստի փոխհատուցումը՝ Մոսկվայի կողմից իրականացվող հարկային մանևրի պատճառով: Ռուսական կողմին էլ անհանգստացնում են Բելառուսի կողմից դաշնակից պետության մաքսային ռեժիմի պարբերական խախտումները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ